Մեկ միլիոնից ավելի բրիտանացի թողել է ծխելը պանդեմիայի ընթացքում

Մեկ միլիոնից ավելի բրիտանացի թողել է ծխելը պանդեմիայի ընթացքում

Բրիտանական Action on Smoking and Health կազմակերպության տվյալներով, որը զբաղվում է ծխելու դեմ պայքարով, ավելի քան մեկ միլիոն բրիտանացի COVID-19 համավարակի ընթացքում թողել է ծխելը:

Ապրիլի 15-ից հունիսի 20-ն ընկած հատվածում ուսումնասիրություն է անցկացվել 10 հազար բրիտանացիների շրջանում:

Նրանց 41 տոկոսը նշել է, որ ծխելը թողել է կորոնավիրուսի պատճառով՝ վախեցել են, որ ծխելը կարող է հիվանդության բարդություններ առաջացնել:

Կորոնվիրուսից զատ՝ ծխելը թողնելու պատճառ են դարձել առողջության պահպանման հարցն ու նաեւ այն, որ ինքնամեկուսացման հետեւանքով մարդիկ հաճախ չեն կարողացել ծխախոտ ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում