Իրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է. ՌԴ փոխվարչապետ
Իրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է, նավթի գները ընդունելի են: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Քննարկումը ցույց տվեց՝ բոլորը համակարծիք են, որ շուկայում իրավիճակը բավականին կայուն է, ընդունելի գներ են ձևավորվում առաջարկի և պահանջարկի հիման վրա: Մենք տեսնում ենք, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են OPEC +-ի շրջանակներում արտադրությունը կրճատելու վերաբերյալ, ձևավորվել է հավասարակշռված շուկա»,- ասել է Նովակը:
«Իհարկե, մենք նաև նկատում ենք մեծ թվով անորոշություններ, որոնք անընդհատ վերլուծվում են: Մասնավորապես, դրանք համաշխարհային տնտեսության, առաջարկի կամ պահանջարկի աճի հետ կապված խնդիրներ են: Օրինակ, այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վերականգնվում է COVID 19-ից և մենք ակնկալում ենք սպառման աճ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Կարծիքներ