Ավարտվել է Մ-3 միջպետական ճանապարհի 6.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Մ-3 միջպետական ճանապարհի 6.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել են Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ127+900-կմ130+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.5 կմ ճանապարհահատվածն անցնում է ՀՀ Լոռու մարզով։ Կապալառու կազմակերպությունն է «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն՝ տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա ավարտվել է նաև կմ 112+900-կմ 116+900 հատվածի հիմնանորոգումը։ Աշխատանքներն իրականացրել է «Արգիշտի-1» ՍՊԸ-ն։ Լոռու մարզի Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը մեկնարկել էր 2019 թվականին։ 

Մ-3 միջպետական մայրուղու վրա շարունակվում է 11.2 կմ ընդհանուր երկարությամբ ևս երկու հատվածի (կմ 45+300-կմ 53+000 և կմ 72+000-կմ 75+500) հիմնանորոգումը։ Այս երկու ճանապարհահատվածներն անցնում են Արագածոտնի մարզով։ 

Նշված հատվածների հիմնանորոգումները կատարվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով՝ տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում