Ստուգայցեր և աշխատանքի կասեցումներ «Առինջ մոլում»
Այս պահին սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր ու աշխատանքի կասեցում են իրականացնում «Առինջ մոլում»:
Տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատուԿարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոչ բոլոր տնտեսվարողներն են ադեկվատ ընդունում տեսուչների դիտարկումները:
«Հիմնական խախտումները կապված են ջերմաչափման գրանցամատյանների հետ: Դիտարկվել են նաև դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների խախտումներ»,-նշել է Պետրոսյանը:
Կարծիքներ