Ավտովթար «Հայաստան» առեւտրի կենտրոնի մոտ. Վիրավորներին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 02։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայաստան» առեւտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Հրաչյա Քոչարի փողոցի 2ա շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Շ․ ծնված 1998 թ․) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Տ․ Վ․ ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» ավտոմեքենայի վարորդ Տ․ Վ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Դ․ Օ․-ն (ծնված 2001 թ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ