Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն ծանոթացան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրեց կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները՝ նշելով, որ այստեղ առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: 

Պատգամավորներին ներկայացվեց նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Հյուրերը հետաքրքրվեցին պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ 

Հանդիպման ավարտին նրանք շեշտեցին, որ զինծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում