Մասնագետը նշել է՝ որն է քթաբորբն ինքնուրույն բուժելու ամենաանվնաս միջոցը

Մասնագետը նշել է՝ որն է քթաբորբն ինքնուրույն բուժելու ամենաանվնաս միջոցը

Քթաբորբը (ռինիտ) ամենատարածված խնդիրներից մեկն է, որից ազատվելը երբեմն բավական բարդ է լինում։ Ավելին՝ շատ հաճախ մարդիկ կիրառում են քթաբորբի դեմ պայքարի սխալ մեթոդներ, ինչն էլ ավելի է վատթարացնում հիվանդի վիճակը՝ առաջացնելով կողմնակի բարդություններ։ Սակայն դեղագործության ոլորտի փորձագետ Իրինա Բուլիգինան վստահ է, որ կա մի պարզ ու արդյունավետ միջոց, որը թույլ կտա տան պայմաններում ինքնուրույն բուժել քթաբորբն ու խուսափել բարդություններից։

Փորձագետի խոսքով՝ քթաբորբի ժամանակ դեղորայք կարելի է կիրառել միայն բժշկի նշանակմամբ, քանի որ շնչառությունը կարգավորող կաթիլներին օրգանիզմը սովորում է և կախվածություն է առաջանում, իսկ անոթները նեղացնող արգելակիչները կարող են հանգեցնել առիթմիայի զարգացման։

Նման խնդիրներից խուսափելու համար Բուլիգինան Nation News պարբերականի հետ զրույցում խորհուրդ է տվել հետևել բժշկի ցուցումներին, իսկ ինքնուրույն բուժվելու դեպքում կիրառել իզոտոնիկ լուծույթ, որը չի առաջացնի որևէ տհաճ կողմնակի բարդություն։

«Լուծույթը կարելի է պատրաստել ինքնուրույն։ Պարզապես հարկավոր է մի թեյի գդալ աղը լուծել մի բաժակ ջրում, այնուհետև ներարկիչի օգնությամբ կատարել քթի խոռոչների լվացում։ Սա ամենաանվտանգ մեթոդն է», - նշել է փորձագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում