Բիլ եւ Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

Բիլ եւ Մելինդա Գեյթսերը որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, ապահարզանի մասին են հայտարարել 27 տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում:

«Երկար խորհրդածություններից եւ մեր հարաբերությունների վրա լուրջ աշխատելուց հետո մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Այս 27 տարվա ընթացքում մենք դաստիարակել ենք արտակարգ երեխաներ եւ ստեղծել հիմնադրամ, որն աշխատում Է ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տա վարելու առողջ եւ արդյունավետ կյանք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Զույգը նշել Է, որ համատեղ աշխատանքը կշարունակեն իրենց կողմից հիմնված բարեգործական Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամում: MarketWatch-ը հիշեցնում Է, որ զույգը ծանոթացել Է 1987 թվականին, երբ Մելինդան սկել Է Microsoft-ում աշխատել որպես արտադրանքի գծով մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք զավակ՝ Ջենիֆեր Կատարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը եւ Ֆիբի Ադել Գեյթսը:

2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որն զբաղվում Է գլոբալ առողջապահության զարգացմամբ, չքավորության եւ սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ի կրթությանն աջակցելով: Բացի Բիլ եւ Մելինդա Գեյթսերից, Հիմնադրամի հոգաբարձու Է հանդիսանում ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը: Նվիրատվությունների գումարը կազմում Է մոտավորապես 50 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում