Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. ՌԴ-ում կչեղարկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:
«Դա կշռադատված և մտածված որոշում է», - ասել է Տոլստոյը:
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաև հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն:
Կարծիքներ