Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը

Չեխիայի Սենատի առաջին փոխնախագահը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը Պրահա կատարած այցի շրջանակներում հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի հետ։

Քննարկվել են ռազմագերիների վերադարձին, Հայաստանի սուվերեն տարածք նախորդ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժմանը, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը վերաբերող հարցեր։

Յիրժի Ռուժիչկան բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը։

Պատգամավորներն հայտնել են իրենց ակնկալիքը, որ Հայաստանի բարեկամ Չեխիան, այս տարի ստանձնելով ԵՄ խորհրդում նախագահությունը, կներառի բարձրաձայնած խնդիրները սպասվող օրակարգերում։

Ինչպես նաև քննարկվել են ՀՀ ԱԺ-ի և Չեխիայի խորհրդարանի Սենատի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում