Թուրքիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 9-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Գիորգի Գ.-ն, որը հունվարի 12-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Կարծիքներ