ԸԵՄՄ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միությունը բանաձև է ընդունել, որով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին ՀՅԴ մամուլի ծառայությունից:
«Սույն թվականի հունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության առցանց ձևաչափով բարձրագույն ժողովը (IUSY World Congress), որը գումարվում է 2 տարին մեկ անգամ:
Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպությունների պատվիրարկություններ:
Բարձրագույն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկույցը, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում է նաև նոր ղեկավար մարմին:
ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին՝ Արշակ Մեսրոպյանը, Մելինե Մաթոսյանը և Սարինե Աբրահամյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ժողովի ընթացքում կարևոր տեղ է գրավում տարբեր բանաձևերի ներկայացումն ու որդեգրումը: Նշվում է, որ ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունվել է Արցախը միջազգայնորեն ճանաչելու կոչ պարունակող բանաձև, որը ստացել է 82 կողմ, 18 ձեռնպահ ձայն: Բանաձևին որևէ կազմակերպություն դեմ չի քվեարկել:
Ժողովի ավարտին տեղի է ունեցել նոր նախագահության ընտրություն, որի արդյունքում ՀՅԴ Երիտասարդականի թեկնածու՝ Սարինե Աբրահամյանը ընտրվել է միջազգային կազմակերպության փոխնախագահ:
Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միությանը անդամակցում են մոտ 145 ընկերվար-ժողովրդավար և աշխատավորական կազմակերպություններ, ավելի քան 100 երկրից: ՀՅԴ Երիտասարդականը միջազգային միության լիիրավ անդամ է:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ պարունակող բանաձևի տեքստը.
Սեպտեմբերի 27ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու անառարկելի պատերազմ սանձազեռծեց Արցախի և Հայաստանի դեմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց անկախ ՄԱԿի գլխավոր քարտուղարի կոչին՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում:
Այս հարձակումները ուղղակիորեն խախտում են 1994 թվականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի ռեժիմը:
Թուրքիայի աջակցությամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնա ռմբակոծություններով ՝ հարձակվելով դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների վրա: Թուրքիան հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին և շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաև կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցությունը և իր հատուկ ջոկատայիններին, միանալու Արցախի դեմ պատերազմին:
Արդյունքում կան հազարավոր զոհեր, այդ թվում `բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է և ճանապարհ ընկել դեպի Հայաստան ՝ ապաստան գտնելու համար: Հայ գերավարվածներին դաժանորեն տանջահարել են և սպանել:
Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրավունքները և նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպես օրինական մարմինը, որն իրավասու է կարգավորելու հակամարտությունը:
Այս անարդար համաձայնագիրը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը ՝ որպես օրինական հարթակ, որն իրավասու մարմինն է լուծելու հակամարտությունը:
Հաշվի առնելով,
– որ այս համաձայնագիրը չի ապահովում Արցախի ժողովրդի իրավունքները,
– չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,
– չի առաջարկում հակամարտության կայուն լուծում,
– որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,
– որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
– որ Ադրբեջանի և Թուրքիայի աննախադեպ ագրեսիան անդադար սպառնալիք է հանդիսանում Արցախի հայ բնակչության ինքորոշման իրավունքի իրացմանը,
– որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրահեղ հայատիացության վերաբերմունք կառուցելով ցուցահանդես, որտեղ երիտասարդությանը ծաղրանքով է ներկայացվում հայության տառապանքները:
ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և անառարկելի հարձակումները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև կատարված ռազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների, զինվորների և ռազմագերիների դեմ:
ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի հակամարտությանը:
ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:
ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը:
Որպես միջազգայնորեն ճանաչված առաջադիմական կազմակերպություն, որը արժևորում է մարդու իրավունքներն ու դեմ է մարդկության դեմ բոլոր տեսակի հանձագործությունների, մենք կարևորում ենք որ ԸԵՄՄ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին հստակ քայլեր ձեռնարկի:
Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ Նամակ հղի ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ որպես միակ օրինական մարմինը, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտության խաղաղ բանակցությունները:
Նամակ հղի ՄԱԿ-ին հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին հրադադարի պայմանագրի համաձայն:
Նամակ հղի UNESCO-յին հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:
Կարծիքներ