Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ գագաթնաժողովը
Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեն, նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության շուրջ և կորոշեն ԱՊՀ-ում 2025 թվականի նախագահողին։
Գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել և ընդունել համագործակցության երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված ուղերձ՝ կապված 1941-1945 թթ․-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի հետ, քննարկել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ ամրապնդելու ինտեգրացիոն համագործակցությունը և օրակարգային այլ հարցեր:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կընդունվեն նաև մի շարք հայտարարություններ։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ