Ֆրանսիայում` աշխատավայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Ֆրանսիայում` աշխատավայրերում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայում պարտադիր կդառնա աշխատավայրում դիմակ կրելը։ Բոլոր գրասենյակային տարածքներում, որտեղ կան աշխատակիցներ՝ մի քանի հոգու համար նախատեսված աշխատասենյակներում, բանակցային սենյակներում, միջանցքներում, բաց գրասենյակային տարածքներում, աշխատակիցները պարտավոր կլինեն դիմակ կրել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի աշխատանքի նախարարությունը։

Դա ուղղված է կորոնավիրուսի համաճարակի նոր բռնկման զսպմանը, հայտարարել է աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարար Էլիզաբեթ Բորնը, գրում է Deutsche Welle-ն։

Միաժամանակ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է խրախուսել աշխատանքի հեռավար եղանակը, ինչը թույլ է տալիս նվազեցնել համաճարակային ռիսկերն ու սահմանափակել հանրային տրանսպորտից օգտվելը։

Օգոստոսի սկզբից Ֆրանսիայում նկատվում է կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակի մոտ 220,000 դեպք է գրանցվել, ավելի քան 30,000-ը մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում