Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում
Աբովյանի թիվ 1 դպրոցում մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ բողոքի ակցիա են իրականացնում` Քարմիլե Առաքելյանին տնօրեն նշանակելու դեմ:
Նրանք հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ: Դպրոցում լարված իրավիճակը թուլացնելու համար դպրոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները:
Ավելի վաղ դպրոցի «Ֆեյսբուքի» էջում տեղադրված էր տեղեկություն, որ, Քարմիլե Առաքելյանի հաղորդմամ, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կարծիքներ