ԱՄՆ-ում COVID-19-ի պատճառով հոսպիտալացվածների թիվը նվազել Է մինչեւ նոյեմբերի մակարդակ. NY Post

ԱՄՆ-ում COVID-19-ի պատճառով հոսպիտալացվածների թիվը նվազել Է մինչեւ նոյեմբերի մակարդակ. NY Post

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման հետեւանքների պատճառով հոսպիտալացված հիվանդների թիվը նվազել Է մինչեւ 50 հազարից պակաս՝ ամենացածր ցուցանիշը 2020 թվականի նոյեմբերի սկզբից ի վեր: Այդ մասին, վկայակոչելով The COVID Tracking Project կազմակերպության (ԱՄՆ-ում համավարակի հետեւանքների հսկման համատեղ կամավորական ծրագիր) տվյալները, փետրվարի 28-ի երեկոյան հայտնել Է New York Post թերթը:

Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի 27-ին երկրի կլինիկաներում COVID-19-ի պատճառով բուժման մեջ Է եղել 48 870 մարդ, ինչն ամենացածր ցուցանիշն Է վերջին գրեթե չորս ամսվա ընթացքում, որն, ինչպես նշել Է հրատարակությունը, անշեղորեն նվազում Է 132 474 առավելակետի ցուցանիշից, որը գրանցվել Է այս տարվա հունվարի 6-ին: Համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 28,605 միլիոն դեպք, մահացել Է 513 091-ը: Երկիրը երկու ցուցանիշներով Էլ զբաղեցնում Է աշխարհում առաջին տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում