Քանի հղի կին պետք է մահանա, որ դասեր քաղենք
Ավելի քան մեկ ամիս առաջ առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ սեպտեմբեր ամսից Հայաստանում կորոնավիրուսի համավարակը գլուխ է բարձրացնելու, և զուր չէր, որ կառավարությունը սկսեց ջանքեր գործադրել համավարակի դեմ պատվաստումների թվի աճին:
Նախորդ ամիսների հետ համեմատած իհարկե վերջին ամսում աճել է համավարակի դեմ պատվաստվողների թիվը, երեկվա դրությամբ Հայաստանում համավարակի դեմ պատվաստվողների թիվը հասել է 335.000-ի։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Իհարկե, համավարակի դեմ պայքարում հայաստանյան իշխանություններն անում են ամեն բան, սակայն դա բավարար չէ, այս գործում շատ կարևոր է նաև հանրային գիտակցությունը:
Հանրությունը պետք է գիտակցի, որ համավարակի դեմ պայքարի միակ լուծումը կոլեկտիվ պատվաստումն է, հակառակ դեպքում համավարակից մահացությունների թիվը գնալով աճելու է: Օրինակ, դեռ երեկ՝ օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հղի կին է մահացել:
Հարց է ծագում, իսկ քանի հղի կին պետք է մահանա, որ դասեր քաղենք:
Կարծիքներ