Դադարեցվել են Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի լիազորությունները. ՀԺ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են, որի մասին կազմվել է արձանագրություն: Այս մասին գրում է ՀԺ-ն:
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի՝ Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ:
Այս տարվա փետրվարին Էյրամջյանը ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ ունի առողջական խնդիր և 2019-ի մի ամբողջ նստաշրջան ստիպված էր բացակայել նիստերից:
Սուրեն Էյրամջյանը Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն էր:
Կարծիքներ