ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 402.92 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.19 դրամով և կազմել 437.49 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 4.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.68 դրամով և կազմել 502.16 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 474.20 դրամով և կազմել 25507.42 դրամ: Արծաթի գինն աճել է 3.37 դրամով և կազմել 289.53 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում