Հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի ափերի մոտ
Չիլիի ափերի մոտ 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Էպիկենտրոնն ընկած Է 10 կիլոմետր խորության եւ Չիլիի Վալդիվիա նավահանգստային քաղաքից մոտավորապես 163 կիլոմետր հեռավորության վրա:
Երկրի իշխանությունները բացառել են ցունամիի առաջացման վտանգավորությունը:
Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդագրություններ դեռ չեն ստացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ