Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի հետ լայնամասշտաբ համաձայնագրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտնել է Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաալիքը:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշա (Շուշի), որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Դա կլինի լայնամասշտաբ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – ասել է Էրդողանն՝ իր քաղաքացիներին հղված ուղերձում։ Այցը նախատեսված է հունիսի 15-ին ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:
Կարծիքներ