ՆԱՏՕ-ն պետք է իր շարքերն ընդունի Վրաստանին և Ուկրաինային. Քոնդոլիզա Ռայս

ՆԱՏՕ-ն պետք է իր շարքերն ընդունի Վրաստանին և Ուկրաինային. Քոնդոլիզա Ռայս

«Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ», – ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Կիևում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին։

«Ամեն ինչ ուժի մեջ է մնում նրանց համար, ովքեր մասնակցել են Բուխարեստի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ն, որպես ժողովրդավարական պետությունների հավաքական անվտանգության գլխավոր կազմակերպություն, պետք է Վրաստանին և Ուկրաինային ներառի իր շարքերը և աջակցի Վրաստանի և Ուկրաինայի գործողությունների ծրագրին», – ասել է  Ռայսը:

2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ Քոնդոլիզա Ռայսը զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

Իր հերթին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն իր  հայտարարության մեջ նշել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում երկու երկրների համար:

«ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում: Դաշնակիցները հավատարիմ են մնում Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը՝ Ուկրաինան և Վրաստանը պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին: Ես ակնկալում եմ, որ դաշինքի առաջնորդներն այդ մասին հստակ կհայտարարեն հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում»,-ասել է  Ջեյմս Ափաթուրայը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում