Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 23․7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 7․5 հա, Վարդենիկ գյուղում՝ 8 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․2 հա,
Գորիս-Երևան ավտոճանապարհին՝ 7 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 23․7 հա։
Կարծիքներ