2020թ․-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 22 520 մշտադիտարկում, 10 330 ստուգայց
Տեսչական մարմինը 2020 թվականին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մարտ ամսից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։
Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։
Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսավարող սուբյեկտ։
Միջոցառումներն ըստ ոլորտների.
–Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝
• 8 712 մշտադիտարկում,
• 6 212 ստուգայց։
–Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝
• 9 399 մշտադիտարկում,
• 2 358 ստուգայց։
-Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝
• 3 087 մշտադիտարկում,
• 1 448 ստուգայց։
–Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ
• 1322 մշտադիտարկում,
• 312 ստուգայցեր։
Կարծիքներ