Կոտրել են Եվա Բաղդասարյանի մեքենայի ապակին

Կոտրել են Եվա Բաղդասարյանի մեքենայի ապակին

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Այսօր Եվան իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է, թե ինչպես են կոտրել իր մեքենայի ապակին։ Այնուհետեւ կիսվել է մեքենայի ներսի տեսարանով։ Եվան անմիջապես կարգի է բերել մեքենան, իսկ իր խոսքում նշել, որ վատությունը միշտ հետ է գնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում