Ընտրվել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ․ Միքայել Մելքումյան
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Գոհունակությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի կողմից միաձայն ընտրվել եմ միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ։ Երախտագիտությունս եմ հայտնում բուհի կոլեկտիվին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ռեկտորատին և ուսանողության ներկայացուցիչներին իմ համեստ գիտամանկավարժական գործունեության գնահատանքի համար։
Ունենք դեռևս շատ անելիքներ և գործեր։
Առա՜ջ»։
Կարծիքներ