ԱՀԿ-ն հայտնում է Լիբանանում 24 ժամվա ընթացքում բուժաշխատողների մահվան 28 դեպքի մասին

ԱՀԿ-ն հայտնում է Լիբանանում 24 ժամվա ընթացքում բուժաշխատողների մահվան 28 դեպքի մասին

Լիբանանում մարտերը հանգեցրել են 37 բժշկական հաստատությունների փակման, իսկ 28 բուժաշխատող մահացել է վերջին 24 ժամում։ Այս մասին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը գրել է X սոցիալական ցանցում։

«Լիբանանում վերջին 24 ժամում 28 բուժաշխատող է մահացել»,- նշել է նա՝ հավելելով, որ երկրի հարավում «37 առողջապահական հաստատություններ փակվել են»։ Բեյրութում երեք հիվանդանոցներ «ստիպված են եղել ամբողջությամբ տարհանել անձնակազմին և հիվանդներին, ևս երկուսը ենթարկվել են մասնակի տարհանման»:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ «շատ բուժաշխատողներ չեն գնում աշխատանքի, քանի որ ռմբակոծության պատճառով լքել են այն տարածքները, որտեղ աշխատել են»։ Սա լրջորեն սահմանափակում է «զանգվածային զոհերի բուժումը և բժշկական ծառայությունների շարունակականությունը», - ընդգծել է Գեբրեյեսուսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում