Կուման. Մեսին շատ մոտիվացված է

Կուման. Մեսին շատ մոտիվացված է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Ես գիտեմ, թե Մեսին որքան մոտիվացված է, և դա իմանալու համար ես կարիք չունեմ դիտել նրա հարցազրույցը:

Մեսին և «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները ցանկանում են գոլեր խփել և տիտղոսներ նվաճել: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դա անել»,- Կումանի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ Մեսին հայտարարել էր, որ այժմ իր հետ ամեն ինչ կարգին է՝ ակնարկելով, որ այլևս մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում