Տասնամյա աղջիկը մահացել է ծերությունից

Տասնամյա աղջիկը մահացել է ծերությունից

Տասնամյա Իրա Խիմիչը Ուկրաինայի Վիննիցա մարզից մահացել է ծերությունից։ Երեխայի մահվան մասին տեղեկացրել է նրա մայրը Ֆեյսբուքի իր էջում։

«Իրոչկան մահացավ։ Երեկ նրա սիրտը կանգ առավ։ Ներիր, արեւս, որ չկարողացա այս անգամ փրկել քեզ»,- գրել է կինը։

Աղջիկը տառապում էր պրոգերիայից՝ հազվադեպ գենետիկ անբուժելի հիվանդություն, որը հայտնի է նաեւ որպես Հաթչինսոն-Գիլֆորդի ախտանիշ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Այս հիվանդության ժամանակ տեղի են ունենում մաշկի եւ ներքին օրգանների փոփոխություններ, որոնք պայմանավորված են օրգանիզմի վաղաժամ ծերացմամբ, փոքրիկը մի քանի ամիս զարգանում է նորմալ, բայց հետո նրա ծերանալն արագանում է շատ անգամներ։ Մեկ տարում պրոգերիայով տառապողները կարող են կենսաբանորեն ծերանալ տասը տարով։ Կյանքի միջին տեւողությունը մանկական պրոգերիայի ժամանակ 13 տարի է։

Բժիշկները Իրինային այս ախտորոշումն էին տվել, երբ նա հինգ տարեկան էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում