Բայդենի վարչակազմը ներկայացրել է 5-11 տարեկաններին պատվաստելու ծրագիրը

Բայդենի վարչակազմը ներկայացրել է 5-11 տարեկաններին պատվաստելու ծրագիրը

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայացրել է COVID-19-ի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստման ծրագիրը: Pfizer և BioNTech դեղագործական ընկերություններն արդեն երեխաների պատվաստանյութի հաստատման հայտ են ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն արդեն պայմանագրեր են կնքել պատվաստանյութի անհրաժեշտ քանակությամբ դեղաչափերի մատակարարման համար, և որ դրանց մատակարարումը պատվաստման կետեր սկսվի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության հաստատումից անմիջապես հետո: Ակնկալվում է, որ կարգավորողը կարող է այն տալ նոյեմբերի սկզբին:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում կա 5-ից 11 տարեկան մոտ 28 միլիոն երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում