Instagram-ի ԱՄՆ օգտատերերի մոտ սոցցանցի աշխատանքներում խնդիրներ են ի հայտ եկել

Instagram-ի ԱՄՆ օգտատերերի մոտ սոցցանցի աշխատանքներում խնդիրներ են ի հայտ եկել

Միացյալ Նահանգներում Instagram-ի օգտատերերը հայտնել են սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրների ի հայտ գալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Downdetector համակարգի կայքում:

Օգտատերերի 41 տոկոսը, մասնավորապես, հայտնել է հավելվածի աշխատանքներում խնդիրների մասին, 37 տոկոսը չի կարողացել հրապարակում անել, իսկ 22 տոկոսը դժգոհել է բովանդակության ներբեռնման խնդիրներից:

Instagram-ի աշխատանքում աննշան խնդիրներ են արձանագրվել նաև Կանադայում և Ռուսաստանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում