Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների
Թբիլիսիի կենտրոնում անցկացվել է «Սոցիալական պայթյուն» անունը կրող ակցիա, որի մասնակիցները պահանջում են դադարեցնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հերթական բողոքի ակցիային մասնակցում են բիզնես հատվածի, զբոսաշրջային գործակալությունների, ռեստորանների, սրճարանների, ոչ կառավարական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչները:
Ցույցի կազմակերպիչները ծրագրել են այսօր երեկոյան զանգվածային երթ կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքի փողոցներով՝ այդպիսով խախտելով տեղաշարժվելու սահմանափակման կանոնը:
Կարծիքներ