Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների հայտարարությունը:
«Ողջունում ենք հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես հիմք երկու երկրների միջև սահմանազատման համար։
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին», - գրել է Բլինքենը X-ում:
Կարծիքներ