Հարավային Կորեան և ԱՄՆ-ն կիբերանվտանգության զորավարժություններ են անցկացրել
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրել են «CyberAlliance»-ի առաջին զորավարժությունները։ Դրանք անցկացվել են հունվարի 15-26-ը՝ կիբերտարածությունում գործողությունների Հարավկորեական հրամանատարությունում: Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի պաշտպանության նախարարությանը։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարի համատեղ պատրաստվածությունը: Մասնակիցները կիրառել են «հակերային փորձերի մասին տեղեկատվության փոխանակման հմտություններ» և պատասխան գործողություններ են իրականացրել։ Կողմերը մտադիր են ընդլայնել մարզումների մասշտաբները։
Կարծիքներ