ԱՄՆ-ում մահացել է համակարգչային մկնիկի ստեղծողներից մեկը

ԱՄՆ-ում մահացել է համակարգչային մկնիկի ստեղծողներից մեկը

ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում շնչառական անբավարարության հետևանքով կյանքից հեռացել է առաջին համակարգչային մկնիկի ստեղծողներից Ուիլիամ Ինգլիշը, գրում է BBC-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ 1964 թվականին Ինգլիշը Դուգլաս Էնգելբարթի հետ նախագծել է համակարգչի համար առաջին մկնիկը։ Դա կոճակ ունեցող փայտե չորսուիկ է եղել, որը թույլ է տվել էկրանի վրայի առարկան հորիզոնական կամ ուղղահայաց ուղղությամբ շարժել։ Հայտնագործությունը ներկայացվել է 1968 թվականին Սան Ֆրանցիսկոյում, սակայն դրա մտավոր սեփականության իրավունքը հեղինակների գործատուին է պատկանել։

1971 թվականին Ինգլիշը Xerox PARC գիտահետազոտական կենտրոնում աշխատանքի է անցել, որտեղ մկնիկի մեջ արդեն գնդիկ է տեղադրել։ Սարքի նման տարբերակն արդիական է համարվել մինչև 1990-ական թվականների վերջերը։

Ուիլյամ Ինգլիշը ծնվել է 1929 թվականին Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, ինժեներ-էլեկտրիկի ընտանիքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում