Կիպրոսը հունվարի 10-ից կարանտին կմտցնի
Կիպրոսը COVID-19 վարակի դեպքերի թվի աճի դեմ պայքարելու համար հունվարի 10-ից նոր կարանտին կմտցնի:
Վարսավիրանոցները, գեղեցկության սրահները եւ մեծ հանրախանութները մինչեւ հունվարի 31-ը փակ կլինեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Կոնստանտինոս Իոաննուն:
Բնակիչներին կթույլատրվի տնից դուրս գալ օրական միայն երկու անգամ`որոշակի պատճառներով, ինչպիսիք են սննդամթերք կամ դեղորայք գնելը եւ մարզվելը։ Պարետային ժամը, որն արգելում է տեղաշարժը երեկոյան 21:00-ից 05: 00-ը, ուժի մեջ կմնա:
Դպրոցները կրկին կանցնեն հեռավար ուսուցման: Մանկապարտեզները բաց կմնան:
2020 թվականի մարտի սկզբին COVID-19-ի առաջին դեպքի հայտնաբերումից հետո Կիպրոսում գրանցվել է հիվանդության 26 208 դեպք եւ մահվան 140դեպք: Վերջին ամսվա ընթացքում դիտարկվել է վարակների կտրուկ ալիք, դեպքերի քանակը պարբերաբար գերազանցում է օրական 300-ը:
Կարծիքներ