Եգիպտոսը կոչ է անում կանխել քաոսը Մերձավոր Արևելքում

Եգիպտոսը կոչ է անում կանխել քաոսը Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ իսրայելական օդուժի հարձակումը Եմենի Հոդեյդա նավահանգստի վրա զգալիորեն սրում է լարվածությունը տարածաշրջանում և կոչ է անում կանխել Մերձավոր Արևելքի՝ քաոսի մեջ մտնելու հնարավորությունը։

Այս մասին ասված է Եգիպտոսի ԱԳՆ հատուկ հայտարարության մեջ։

Եգիպտոսի ԱԳՆ-ն, ասվում է հայտարարության մեջ, «մեծ մտահոգությամբ հետևում է իրավիճակին, կարծում է, որ բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և կոչ են անում կանխել տարածաշրջանի քաոսի մեջ սահելու հնարավորությունը»։ Ըստ ԱԳՆ-ի՝ ներկայումս բոլոր միջազգային ուժերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ «Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու համար, ինչը Մերձավոր Արևելքում լարվածության ներկայիս սրման հիմնական պատճառն է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում