Թրամփը ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, բայց չգիտի՝ ինչպես դա անել․ Զելենսկի
Թրամփը ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, բայց ինքը չգիտի բոլոր մանրամասները, թե ինչպես դա անել,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Պատերազմը արագ չի ավարտվի, բայց Թրամփը, իր ազդեցության ու պատժամիջոցների շնորհիվ, կարող է արագացնել այն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ Թրամփը ազդանշաններ է ուղարկում Ռուսաստանին հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով, որ իր համար իրավիճակը միայն կվատթարանա։ «Նա ասում է նրանց, որ նրանք պետք է ավարտեն, քանի որ դա ավելի կվատանա», – նշել է նա:
Կարծիքներ