Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն պատրաստ կլինի վաճառել Նեյմարին

Հայտնի է՝ որքան գումարի դիմաց ՊՍԺ-ն պատրաստ կլինի վաճառել Նեյմարին

ՊՍԺ-ի ղեկավարությունը չի այրվում Նեյմարի վաճառելու ցանկությունից, բայց եթե ստիպված լինի դա անել, ապա գործարքի արժեքը 100 մլն եվրոյից պակաս չի լինի: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Նեյմարի պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը, բայց նույնիսկ եթե դրա երկարաձգման շուրջ բանակցությունները չհաջողվեն, ոչ ոք չի պատրաստվում բրազիլացուն հանգիստ թողնել, որ հեռանա:

Նշվում է, որ ակումբում դրական են տրամադրված պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, չնայած աղբյուրը նշում է, որ առաջընթաց առաջվա պես չկա: Փարիզցիները վստահ են, որ նոր պայմանագիր կկնքեն նաև Կիլիան Մբապեի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»: Անձամբ ֆուտբոլիստը հայտնել է, որ ուզում է մնալ ՊՍԺ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում