Պուտինը և Ցզիբպինը երկարացրել են ռուս-չինական բարեկամության պայմանագիրը
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները 5 տարով երկարաձգել են երկու երկրների միջև գոյություն ունեցող Բարեկամության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր 20 տարի առաջ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ պայմանագիրը հիմնարար միջազգային իրավական փաստաթուղթ է, որը մեծապես կանխորոշել է ռուս-չինական հարաբերությունների ժամանակակից վիճակը:
«Այդ փաստաթղթում ամրագրված են այնպիսի սկզբունքային պայմանավորվածություններ, ինչպիսիք են պետության միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության փոխադարձ աջակցությունը, առաջինը միջուկային զենք չկիրառելը և ռազմավարական հրթիռների փոխադարձ թիրախավորումից հրաժարվելը. ժամանակակից աշխարհում այդպիսի համաձայնագրերը շատ կարևոր են՝ հասարակական կարգի ընտրության ինքնիշխան իրավունքի հարգանքը, զարգացման ուղիները, ներքին գործերին չմիջամտելը», – ասել է Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:
Կարծիքներ