Գազպրոմ Արմենիան ՀԾԿՀ-ի առաջարկները համարում է ընդունելի, բայց ոչ բավարար
Գազպրոմ Արմենիան ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: ՀԾԿՀ ում ընթացող նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Ըստ Թադևոսյանի, հանձնաժողովի առաջարկած ՝ հազար խորանարդ մետր գազի 266,7 դոլար միջին սակագինը բավարար չէ, պետք է սահմանվի ոչ պակաս քան 275 դոլար։
ՀԾԿՀ-ում քննարկում են գազի սակագների վերանայման հարցը:
Ապրիլի 1-ին Գազպրոմ Արմենիան սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով է նախատեսվում:
Կարծիքներ