Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Երևան է վերադարձել 4, Բաքու՝ 2 գերի. Մուրադով
Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը, որի արդյունքում գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի տեղափոխվել է Բաքու, իսկ չորս հայ` Երևան: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ТАСС-ը:
Նա նշել է, որ «ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի իրականացմանը»:
Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել 44 գերի: Նույն օրը 12 գերեվարված ադրբեջանցի վերադարձել էր Ադրբեջան:
Կարծիքներ