ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մեքսիկային ու Էկվադորին խաղաղ ճանապարհով լուծել իրենց տարաձայնությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Էկվադորի ոստիկանության կողմից Մեքսիկայի դեսպանատան վրա գրոհի կապակցությամբ և կոչ է արել երկու երկրներին լուծել բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է շաբաթ օրը հրապարակված համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Էկվադորի անվտանգության ուժերի բռնի մուտքով Կիտոյում Մեքսիկայի դեսպանատուն», - ասվում է հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է անում և երկու կառավարություններին կոչ է անում լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով»:
Կարծիքներ