Ղազախստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 3,6 հազար բնակելի շենք է հեղեղվել
Ղազախստանում ջրհեղեղների հետևանքով ջրի տակ է անցել ավելի քան 3,6 հազար մասնավոր բնակելի շենք։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման վարչության պետ Կահարման Օրազալինը։
Նրա խոսքով, ժամանակավոր կացարաններում կա 14368 մարդ, որից 7200-ը երեխաներ են։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարարության, Պաշտպանության նախարարության և Ազգային գվարդիայի ինքնաթիռների միջոցով։ Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 12,4 հազար մարդ, 1,3 հազար միավոր տեխնիկա և 7 ինքնաթիռ։
Կարծիքներ