ԱՄՆ-ը վստահություն է հայտնել, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորությունը

ԱՄՆ-ը վստահ է, որ ՉԺՀ-ի ղեկավարությունը դիտարկում է Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորությունը և ակնկալում է Պեկինին հետ պահել դրանից։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են շաբաթ օրը։
«Մենք վստահ ենք, որ Չինաստանի ղեկավարությունը դիտարկում է ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորությունը»,- ասել է նա։ «Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ վերջնական որոշում չի կայացվել, և մենք չենք տեսնում ապացույցներ, որ իրականում ռազմական տեխնիկայի մատակարարումներ են տեղի ունեցել», - հավելել է Բըրնսը։
Կարծիքներ