Ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի. Հնդկաստանի վարչապետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ ահաբեկչությունն աշխարհում տեղ չունի։
«Վարչապետ Նեթանյահուի հետ խոսել եմ Արևմտյան Ասիայի վերջին զարգացումների մասին: Ահաբեկչությունը տեղ չունի մեր աշխարհում: Չափազանց կարևոր է կանխել էսկալացիան տարածաշրջանում և ապահովել բոլոր պատանդների անվտանգ ազատ արձակումը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «X» սոցիալական հարթակի միջոցով հայտարարել է Մոդին։
Նա հավելել է, որ Հնդկաստանը հավատարիմ է աջակցելու խաղաղության և կայունության արագ վերականգնմանն ուղղված ջանքերին։
Կարծիքներ