«Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները շարունակվում են. ՀՖՖ

«Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները շարունակվում են. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտնում են, որ շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները:
 
«Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը, որը կընդունի շուրջ 200 երեխա»,-հայտնում են ֆեդերացիայից: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում