Ֆրանսիան գազի պահեստարանները լցրել Է 80 տոկոսով
Ֆրանսիայի Էնեերգետիկական անցման նախարար Անիես Պանիե-Ռյունաշեն հայտարարել Է, որ երկրում գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը պլանավորվում Է դրանք լցնել եւս 20 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք այսօր հասել ենք այն բանին, որ գազի մեր ռազմավարական պաշարները կազմում են 80 տոկոս, մենք առաջ ենք անցել պլանավորված ժամկետներից: Դա նշանակում Է, որ մենք դրանք կլցնենք մինչեւ նոյեմբերի 1-ը, եւ դա եղել Է մեր նպատակը»,-հայտնել Է նախարարը՝ օգոստոսի 3-ին հանդես գալով CNews հեռուստաալիքի եթերով: Միեւնույն ժամանակ Պանիե-Ռյունաշեն կոչ Է արել ֆրանսիացիներին՝ հատկապես «ամենախոշոր խաղորդներին», կրճատել գազի եւ Էլեկտրականության սպառումը, քանի որ «երկու համակարգերը փոխկապված են»: «Եվ դա նույնպես նպաստում Է կլիմայի տաքացման դեմ պայքարին»,-ճշտել Է նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ