Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել ՀՀ նախագահի անունից

 Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հունվարի 28-ին հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում