ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի եվրոպական անվտանգության նոր քայլերի մասին
ԱՄՆ-ը մտադիր է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել նոր քայլերի մասին, որոնք, ըստ Վաշինգտոնի, ուղղված են եվրոպական անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջնորդները կհայտարարեն դաշինքի պաշտպանական և զսպման դոկտրինների ամրապնդմանն ուղղված նոր դասավորության պարտավորությունների մասին:
Բացի այդ, նա հիշեցրել է, որ, ինչպես բազմիցս հաղորդվել է, այս գագաթնաժողովին հրավիրված են Ավստրալիայի, Կորեայի Հանրապետության, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի ղեկավարները։ «Առաջին անգամ գագաթնաժողովին ներկա կլինեն Հնդկական և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանների ղեկավարները՝ Ավստրալիայից, Ճապոնիայից, Նոր Զելանդիայից և Կորեայի Հանրապետությունից՝ հստակորեն ազդարարելով, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ պաշտպանելու է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները՝ լինի դա Եվրոպայում, թե Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում»,- ասել է Քիրբին։
Կարծիքներ